Խորհրդային Ադրբեջանի երկու հայ առաջնորդները՝ Լևոն Միրզոյան և Ռուբեն Ռուբենով

3352

Խորհրդային Ադրբեջանը (1920 թ. ապրիլ-1991թ) ունեցել է առաջնորդներ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ, որոնք չեն եղել ազգությամբ ադրբեջանցի: Դրանց թվում են նաև երկու հայ գործիչներ՝ Լևոն Միրզոյանն ու Ռուբեն Ռուբենովը:

Լևոն Միրզոյանը ծնվել է 1897 թվականին Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926 թվականի հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Հետագայում աշխատել է Ռուսաստանում, Ղազախստանում: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին:

Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ հայազգի առաջնորդ՝  Ռուբեն Ռուբենովը, իսկական ազգանունը՝ Մկրտչյան, ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է “տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը” անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին:

Լուսանկարում՝ Լևոն Միրզոյանը