«Քայլ արա, մերժի՛ր Սերժին»․ ինչպես ծնվեց թավշյա հեղափոխության կարգախոսը

2381

Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Ինչպես է այն ստեղծվել:

«Քայլ արա» խոսքը պատկանում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց «Իմ քայլը» ակցիան:

«Մերժիր Սերժին» կարգախոսը, որը հետո կպավ «Քայլ արա»-ին, առաջինն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանը:

Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է հեղափոխության առաջնորդներից Արմեն Գրիգորյանը:

«Երևի քչերդ գիտեք, որ #ՄերժիրՍերժին նախաձեռնության սլոգանն ու անունն առաջարկել է Davit-ը, չնայած դրանից առաջ շրջանառվել է այդ միտքը։ Ասացի գրեմ, որ ֆիքսենք հեղափոխության պատմությունը գրելուց:

Ու մի հատ հետաքրքիր պատմություն էլ։ Նախաձեռնության անունը սկզբից եղել է «Փոխելու ենք», բայց առաջին երթի ժամանակ, որ մարտի 24-ին էր, ցերեկը որոշում ենք նախաձեռնության անունը փոխենք ու դնենք «Մերժիր Սերժին», Արեն Մկրտչյանը այդ պահին մեզ հետ չի լինում։

Արենից լրագրողը Կասկադում, որտեղից երթը պետք է սկսեինք մարտի 24-ին ժամը 14։00-ին, հարցնում է՝ ինչ է նախաձեռնության անունը, Արենն ասում է՝ «Փոխելու ենք»:

Հասնում Արենին՝ ասում ենք, որ նախաձեռնության անունը փոխել ենք։

Արենը գնում, լրագրողին ասում է` առաջին բանը, որ փոխել ենք, դա նախաձեռնության անունն է, ու ոչ թե «Փոխելու ենք» է արդեն, այլ՝ «Մերժիր Սերժին»: