Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ազդարարում է գործունեության մեկնարկը

2166

Ապրիլի 27-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) Երևանում կայացած ընդունելությամբ ազդարարեց գործունեության մեկնարկը։

Հիմնադրամի առաքելությունն է նպաստել ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը։ ԺԶՀ գործունեության առանցքային ուղղություններն են արդարադատությունը, մարդու իրավունքները, սոցիալական արդարությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ մեդիայի և հանրային մասնակցության խթանումը։

ԺԶՀ մեկնարկն ազդարարող ընդունելությանը ներկա են գտնվել Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մեդիայի, հեռուստատեության ոլորտի մասնագետներ, փորձագետներ, արվեստագետներ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունն ու գործունեության նպատակները։ Ողջույնի խոսքերով հանդես եկան ԺԶՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լանա Կառլովան և խորհրդի անդամ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մեկնարկում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում կայուն ժողովրդավարության կառուցմանը։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամi գործունեությանը կարող եք հետևել՝ http://demdev.org/