Հայաստանը մեդալների փայլով ու քանակով զիջեց իր բոլոր հարևաններին. Ռիո-2016

2756

Ռիո-2016-ը մոտենում է ավարտին: Եթե հաշվի առնենք, որ վերջին 20 տարիներին Հայաստանը առաջին անգամ շահեց Օլիմպիական ոսկի, ապա այդքանով, կարելի է այս խաղերը համարել հաջողված:

Մյուս կողմից, Հայաստանը մեդալների փայլով ու քանակով զիջեց իր անմիջական բոլոր հարևաններին՝ Իրանին, Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային:

Ներկայացված աղյուսակների առաջին տողում երկրներն են, վերջինում՝ նրանց շահած մեդալների ընդհանուր քանակը: Երկրորդ, երրորդ և չորրորդ տողերում երկրներից յուրաքանչյուրի շահած ոսկի, արծաթ և բրոնզ մեդալներն են:

 

1  Իրան
3
1
4
8
2  Վրաստան
2
1
4
7
3  Ադրբեջան
1
4
10
15
4  Թուրքիա
1
3
4
8
5  Հայաստան
1
3
0
4

Մեդալների քանակով առաջին տեղում Ադրբեջանն է:

1   Ադրբեջան
1
4
10
15
2  Իրան
3
1
4
8
3   Թուրքիա
1
3
4
8
4   Վրաստան
2
1
4
7
5  Հայաստան
1
3
0
4

 

Լուսանկարում՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը