Լրագրություն և պատերազմ. Թաթուլ Հակոբյան, Աննա Իսրայելյան. Boon TV

2231

Ամսի 3-ին հստակ աղբյուրից ես ունեի տեղեկություն 104 զոհի մասին, երբ Սերժ Սարգսյանն ասել էր 18 զոհ և 35 զիրավոր: Ես չգիտեի՝ տալ այդ նյութը, թե՝ ոչ: Ունեմ տեղեկատվություն: Այստեղ նաև կանոններ կան. ո՞վ պետք է զոհվելու մասին տեղեկատվությունը տա: Եթե ես լուրը տայի, ի՞նչ կստեղծեր սա. մեծ տառապանք, մեծ խառնաշփոթ, չեմ բացառում նաև, որ այն ինչ-որ առումով կբերեր ներքաղաքական խժդժություններ, եթե պարզվեր, որ այդ բոլոր զոհերը մեկ-երկու օրվա արդյունք էին, ոչ թե բաշխեին և մաս-մաս տային:

Ես ուզում եմ մի քանի միֆերի մասին խոսել, առաջինը ադրբեջանական բանակի մասին միֆը, որ ջարդուփշուր եղավ, սա ի սրտե չեմ ասում, լավ, գոնե մի գյուղ գրավեիք, իհարկե լավ է, որ չեն գրավել, բայց այդքան զինվելուց հետո անգամ մեկ գյուղ չկարողացան գրավել: Սա շատ կարևոր միֆ էր, որ ջարդվեց: Երկրորդ միֆը հայկական բանակի երազանքի միֆն էր, որ գնում էին Քուռ-Արաքսյան դաշտավայր, Բաքուն էին գրավում, գրավեիք, ստեղծվել էր, չէ՞, պահը… Երրորդ միֆը Ռուսաստանն էր, որ Ադրբեջանցիներն միշտ ասում էին՝ մենք չենք կռվել Ղարաբաղի դեմ, անգամ չենք կռվել Հայաստանի դեմ, մենք կռվել ենք ռուսների դեմ…