Մյուռոնօրհնությանն ընդառաջ

2634

Հուլիսի 18-19-ին Լիբանանում մասնակցությամբ և առաջնորդությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կկայանա մյուռոնօրհնության արարողություն, իսկ Բիքֆայայում տեղի կունենա Նահատակների հրապարակի բացումը: Ջբեյլում նախատեսվում է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացումը:

1

Անթիլիասում հայ եկեղեցականները Արամ Վեհափառի մասնակցությամբ նախապատրաստվում են մյուռոնօրհնությանը:

3

Սրբալույս մյուռոնի օրհնությունը Հայ առաքելական եկեղեցու մեծաշուք տոնակատարություններից է: Մյուռոնօրհնությունը վերապահված է միայն կաթողիկոսներին:

 

9

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Անթիլիասում հաստատվելուց հետո, առաջին անգամ մյուռոն օրհնվել է 1936 թվականի մարտ 29-ին Բաբկեն աթոռակից կաթողիկոսի ձեռամբ:

5

Ըստ ԱԶԴԱԿ թերթի (14 ապրիլ, 1965), Անթիլիասում երկրորդ անգամ մյուռոնօրհնության արարողություն կատարվել է 1948 թվականի մայիս 16-ին Գարեգին Ա. կաթողիկոսի ձեռամբ:

6

Մյուռոնօրհնության երրորդ արարողությունը տեղի է ունեցել 1957 թվականի հոկտեմբերի 13-ին Զարեհ Ա. կաթողիկոսի ձեռամբ

7

Չորրորդ անգամ մյուռոնօրհնության արարողություն տեղի է ունեցել Խորեն Ա. կաթողիկոսի ձեռամբ 1965 թվականի մայիսի 30-ին:

 

8

Բիքֆայայում Նահատակների հրապարակի, իսկ Ջբեյլում Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի կառուցման աշխատանքներին առատաձեռն նվիրատվությամբ մասնակցել է Ալեքքո Պէզիկեանը Շվեյցարիայից:

aros 024

Լուսանկարները՝ Մարգար Թումաեանի

Վերջին լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի