Քարաշեն գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 16 կմ, մարզկենտրոն Կապանից 81 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 1550 մետր բարձրության վրա: Պատմական աղբյուրներում հիշատակվում է միջնադարից։ Գյուղում պահպանվել են 16-17 դարերի եկեղեցի, 13-15 դարերի գերեզմանոցներ։
Այսօր մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի:
Քարաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 74 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 353 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 600 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 628 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 682 հոգի,
1914 թվական – 756 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 750 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 656 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 750 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Քարաշենն ունեցել է.
1939 թվական – 661 հոգի,
1959 թվական – 589 հոգի,
1970 թվական – 505 հոգի,
1979 թվական – 542 հոգի,
1989 թվական – 493 հոգի:
2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով Քարաշենն ունեցել է 576, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 550 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝













