Կողես գյուղի բնակչությունը 1886-1931 թթ և խորհրդային տարիներին՝ Ստեփանավանի շրջան. հույները Հայաստանում

1451

Կողես գյուղը Հայաստանի հունական բնակավայրերից է, գտնվում է Ստեփանավանից 17 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 52 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 1280 մետր բարձրության վրա:

Գյուղում ու շրջակայքում պահպանվել են 6-8-րդ դարերի քառակող կոթող, 11-րդ դարի եկեղեցի, 13-րդ դարի կամուրջ, Տուտիկ իշխանի կառուցված հուշակոթողներ(1241 թ)։

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կողեսի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում,,

1873 թվական – չի նշվում,

1886 թվական – 590 հոգի, բոլորը՝ այլ (հույն),

1897 թվական – 639 հոգի, որից 4-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ, 630-ը՝ պրավոսլավ (հույն),

1908 թվական – 680 հոգի, 

1914 թվական – 1060 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, հույներ

1916 թվական – 1017 հոգի,

1919 թվական – չվիճակագրված,

1922 թվական – 485 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 438 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 381-ը՝ հայ, 57-ը՝ հույն,

1931 թվական – 611 հոգի, որից 68-ը՝ հույն, 543-ը՝ հայ: 

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Կողեսն ունեցել է.

1939 թվական – 684 հոգի,

1959 թվական – 461 հոգի,

1970 թվական – 338 հոգի,

1979 թվական – 374 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Դիտել նաև՝