Վարդաբլուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Ստեփանավանի շրջան

2496

Վարդաբլուր գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 31 կմ է հեռավորության, ծովի մակերևույթից մոտ 1320 մետր բարձրության վրա: Գյուղում պահպանվել է 6-րդ դարի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի: Վարդաբլուրը մի քանի գյուղերի՝ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, մաս է կազմում խոշորացված Գյուլագարակ համայնքի:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Վարդաբլուրի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 75 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – չի նշվում,

1886 թվական – 830 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1019 հոգի, բոլորը՝ հայ,

1904 թվական – 1410 հոգի,

1914 թվական – 1380 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – 1204 հոգի,

1919 թվական – 1420 հոգի,

1922 թվական – 1481 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1597 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1559 հոգի, բոլորը՝ հայ

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Վարդաբլուրն ունեցել է.

1939 թվական – 1810 հոգի,

1959 թվական – 1517 հոգի,

1970 թվական – 1906 հոգի,

1979 թվական – 1146 հոգի,

1979 թվական – 1390 հոգի:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝