Հոբարձի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Ստեփանավանի շրջան

1928

Հոբարձի գյուղը գտնվում է համանուն գետի ափին, Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 30 կմ է հեռավորության, ծովի մակերևույթից 1330 մետր բարձրության վրա: Գյուղում պահպանվել է 6-րդ դարի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Հոբարձիի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 31 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 176 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 308 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 413 հոգի, բոլորը՝ հայ,

1904 թվական – 590 հոգի,

1914 թվական – 612 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – 573 հոգի,

1919 թվական – 600 հոգի,

1922 թվական – 634 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 633 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 632-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 710 հոգի, բոլորը՝ հայ

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Հոբարձին ունեցել է.

1939 թվական – 778 հոգի,

1959 թվական – 709 հոգի,

1970 թվական – 744 հոգի,

1979 թվական – 694 հոգի,

1979 թվական – 803 հոգի:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝