Սվերդլով գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Ստեփանավանի շրջան

1929

Սվերդլով գյուղը գտնվում է Ուռուտ գետի ափին, Ստեփանավան քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 48 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 1500 մ բարձրության վրա:

Մինչև 1940թ հունիսի 1-ը Սվերդլովը կրել է Հայդարբեկ անունը: Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 5-ից 7-րդ դարերում:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սվերդլովի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 147 հոգի, որից 143-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ,

1873 թվական – չի նշվում,

1886 թվական – 588 հոգի, որից 572-ը՝ հայ, 16-ը՝ թաթար,

1897 թվական – 791 հոգի, որից 781-ը՝ հայ, 10-ը՝ իսլամ,

1904 թվական – 805 հոգի,

1914 թվական – 1183 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – 1408 հոգի,

1919 թվական – չվիճակագրված,

1922 թվական – 1392 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1497 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1639 հոգի, բոլորըը՝ հայ, 13-ը

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Սվերդլովն ունեցել է.

1939 թվական – 1421 հոգի,

1959 թվական – 1066 հոգի,

1970 թվական – 924 հոգի:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝