Ադրբեջանը հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները

1435

Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները: Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանը ընդունի հինգ հիմնական սկզբունքները.

ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,

ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,

պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կարդալ նաև՝

Չկան տարածքներ, կա անվտանգություն. Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը