Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2022 թվականի մարտի 9-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի հատորներով և հայագետ Արգամ Այվազյանի կողմից նվիրաբերված գրքերով համալրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային գրադարանը:
Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և Շահէ Շխըրտմեանի օժանդակությամբ:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:
Վարդենիսի քաղաքային գրադարանին փոխանցվել են հետևյալ գրքերը.
Արգամ Այվազյան, Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Երևան, 2007 – 1 օրինակ,
Արգամ Այվազյան, Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995 – 2 օրինակ,
Արգամ Այվազյան, Մեզ պետք են մտքի զորավարներ – 1 օրինակ
Արգամ Այվազյան, Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ – 2 օրինակ,
Արգամ Այվազեան, Նախիջեւան – պատմական վկայախօսների պատկերացոյց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ – 2 օրինակ,
Արգամ Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ (երկրորդ հրատարակություն), Երևան, 2012,
ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 5 դաշնակցական գործիչների բանավեճը – 1 օրինակ,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ, Երևան – 1 օրինակ,
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ, Երևան – 1 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021թ, Երևան – 1 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 3-րդ՝ 2011թ հրատարակություն, Երևան – 2 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012թ, Երևան – 2 օրինակ:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն













