Ադրբեջանին են փոխանցվել Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ. Փաշինյան

925

Ադրբեջանին են փոխանցվել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ, Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ առաջիկա օրերին կփոխանցվի ևս երկու աճյունի մնացորդ։

Փաշինյանն ասել է, որ այդ քայլը հայկական կողմը կատարում է առանց նախապայմանների, դա հումանիտար հարց է և «մեզ համար առևտրի ենթակա չէ»։

Ադրբեջանը հայտարարում է 90-ականների առաջին պատերազմի ժամանակ 4 հազար անհետ կորածների մասին։ Այդ պատերազմում հայկական կողմից պաշտոնական տվյալներով` 777 մարդ է համարվում անհետ կորած, ևս 217-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, հաղորդում է Ազատությունը։