Ազատաշեն, Այգեձոր և Ձորաշեն գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Գորիսի շրջան

817

Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող Հարթաշեն գյուղը հիմնադրվել է երեք լքված գյուղերի հաշվին՝ 1960-ական թվականներից: Այս երեք գյուղերն են՝

Այգեձոր, նախկինում՝ Մաղանջուղ, վերանվանվել է 1950թ ապրիլի 19-ին,

Ազատաշեն, նախկինում՝ Ալիղուլիշեն, Ալիղուլիքենդ, Աթղունի, վերանվանվել է 1940թ հունիսի 1-ին,

Ձորաշեն՝ Կյորու, Գերու, վերանվանվել է 1950թ ապրիլի 19-ին:

Հարթաշենը Գորիսից գտնվում է 14 կմ, մարզկենտրոն Կապանից 79 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1350 մետր բարձրության վրա:

Այգեձորը Ձորաշենից գտնվել է 3 կմ հեռավորության վրա:

Այգեձորի՝ Մաղանջուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 36 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 182 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 263 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 252 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական 255 հոգի, 

1914 թվական – 3902 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 300 հոգի,

1922 թվական – 329 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 302 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 322 հոգի, բոլորը՝ հայ:

Ազատաշենը գտնվել է Ձորաշենից 4 կմ հեռավորության վրա:

Ազատաշենի՝ Ալիղուլիշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 150 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 741 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 883 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 906 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական 581 հոգի, 

1914 թվական – 500 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1922 թվական – 462 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 426 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ:

Ձորաշենի՝ Կյորույի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 69 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 299 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 446 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – չի նշվում,

1908 թվական 280 հոգի, 

1914 թվական – 510 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 400 հոգի,

1922 թվական – 353 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 5 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 410 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/05/14/goris-region-1831-korkotian/