Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2021թ դեկտեմբերի 7-ին հանդիպում-քննարկում է ունեցել Կալիֆոռնիայի Փալոս Վերդես քաղաքում:
Դասախոսությունը կրում էր “Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ” խորագիրը, որի ավարտին եղավ հարց-պատասխան և ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հատորների ներկայացում:
Հանդիպումը կազմակերպել էր Ներսես Թումանյանը և նրա ընտանիքը: Ներկա էին ավելի քան 50 հետաքրքրվածներ:
Դեկտեմբերի 2-ին Հակոբյանը դասախոսություն է կարդացել Բոստոնի տեխնոլոգիական ինստիտուտում, դեկտեմբերի 4-ին՝ Օհայոյի նահանգի Կոլումբուս քաղաքում, դեկտեմբերի 5-ին՝ Քլիվլենդում:
Դեկտեմբերի 9-ին Հակոբյանը Նյու Ջերսիում կներկայացնի զորավար Անդրանիկի և Սարդարապատի ճակատամարտի հրամանատարներից վանեցի Վաղարշակ Շահինյանի մասին պատմող հատորը, որը կրում է The Journeys of Heroes խորագիրը՝ հրատարակված ԱՆԻ կենտրոնի կողմից:












