Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպում լինելու է. Լավրով

944

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև հանդիպում լինելու է, հաղորդում է Ազատությունը:

Եռակողմ բանակցությունների անցկացման մասին Կրեմլը հայտարարել էր այս ամսվա սկզբին, ինչից հետո, սակայն, Հայաստանի վարչապետն ասել էր, թե կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Ավելի ուշ Կրեմլի խոսնակը հստակեցրել էր, թե ինչ-որ պահի նման հանդիպման անհրաժեշտություն կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը` չհստակեցնելով՝ այս պահին ով է դրան դեմ և ինչու։

Մինչ այդ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռուսական կողմն այսօր Մոսկվայում քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Սերգեյ Լավրովը, սակայն, այս մասին բարձրաձայն որևէ բառ չի ասել ո՛չ եվրոպացի դիվանագետի հետ հանդիպումը սկսելիս, ո՛չ էլ համատեղ մամուլի ասուլիսին, միայն կարճ պատասխան է տվել հարցին:

Հղում անելով Կրեմլի խոսնակին` Լավրովն ընդգծել է, թե նման հանդիպում կայանալու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, ապա վստահեցրել, որ եռակողմ հանդիպումը կկայանա։

Կարդալ նաև՝ 

Հայաստանը և Ադրբեջանը 2021թ նոյեմբերի 9-ին Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու