Հոկտեմբերի 30-ին Իջևանի Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Կոլեկտիվացման ընթացքը Խորհրդային Հայաստանում և Անդրկովկասում» թեմայով:
Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր: Զրույցը, որին մասնակցում էին երկու տասնյակ երիտասարդներ, վարում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Շուտով ԱՆԻ կայքում, Յութուբի ալիքում և Ֆեյսբուքի էջում հասանելի կլինի ավելի քան մեկ ժամանոց այդ քննարկման ամբողջական տեսագրությունը:
Այս ծրագրի մասին, որ ԱՆԻ կենտրոնը կազմակերպում է ԲՀՀ-Հայաստան հիմնադրամի հետ, ծանոթացեք այստեղ.
«Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ». ԱՆԻ կենտրոնի 18 ձեռնարկները












