«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը սկսում է զբոսաշրջային գործունեություն, որը տևելու է երկու գիշեր և երեք ամբողջական օր:
Այն իրականացնելու ենք մեր ձեռք բերած նոր՝ 2025 թվականի արտադրության երկու էլեկտրոմոբիլներով:
Երեք օրերից երկուսն անց ենք կացնելու Նոյեմբերյանի տեսարժան վայրերում, մեկ ամբողջական օրը՝ Թբիլիսի հայկական ժառանգության հետ:
Ներկայացնում ենք երթուղին.
Օր առաջին
ա/ առավոտյան Երևանից դեպի Նոյեմբերյան, ճանապարհին կանգառ Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տարածքում,
բ/ ճաշ Դովեղում,
գ/ օրվա երկրորդ կեսին այցելություն Բերդավանի ամրոց և Կողբի Զիկատար, ցանկության դեպքում՝ քայլարշավ դեպի Մշկավանք:
դ/ ընթրիք Դովեղում,
ե/ գիշերակաց Դովեղում, համարի մեջ ներառվում է նախաճաշ, լողավազան և ֆիննական բաղնիք:
Օր երկրորդ
ա/ նախաճաշ հյուրանոցում,
բ/ մեկնում Թբիլիսի, այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Խոջիվանք, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և էջմիածնեցոց եկեղեցիներ,
գ/ ճաշ Թբիլիսում,
դ/ օրվա երկրորդ կեսին զբոսանք Թբիլիսիի կենտրոնական հատվածում,
ե/ վերադարձ հյուրանոց՝ Դովեղ, և ընթրիք:
Օր երրորդ
ա/ նախաճաշ հյուրանոցում,
բ/ այցելություն Դովեղի Սուրբ Սարգիս վանական համալիր, ապա քայլք դեպի Պեծիկ գագաթ, որտեղից բացվում է Քռի հովիտը՝ Վրաստանը և Ադրբեջանը:
դ/ ճաշ և վերադարձ Երևան:
Մեկ հոգու համար փաթեթի արժեքը կազմում է 90 հազար դրամ, որը ներառում է երկու օրվա գիշերակացը, երեք օրերի ճաշերն ու ընթրիքը, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելություններն ու Երևան-Դովեղ-Թբիլիսի և հետադարձ ճանապարհը:
Ցանկացողները կարող են գրել tatarmen@yahoo.com էլեկտրոնային նամակին, ֆեյսբուքի այս մեսինջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 033 188 058:













