Մեծ Շեն (Շուշիի շրջան)` պատերազմի շունչը և ռումբերը. 23 հոկտեմբեր, 2020թ

810

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում զգացվում է պատերազմի շունչն ու ռումբերի արձագանքները: Հոկտեմբերի 22-ի օրվա երկրորդ կեսին, երբ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանն ու Արեն Գրիգորյանը այցելել էին Մեծ Շեն գյուղ, մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ՝ Հակարի գետի ձորում, ընթանում էին թեժ գործողություններ: 1990-ականների սկզբին Բերդաձորի ենթաշրջանը կրեց խորհրդային և ադրբեջանական ուժերի իրականացրած Օղակ տխրահռչակ գործողության հետևանքները: Տասնյակ հայ բնակիչներ ձերբակալվեցին ու բանտարկվեցին Շուշիի և Բաքվի բանտերում, հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին տեղահանության: