Շիշկերտ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

2738

Շիշկերտ գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում: Գտնվում է Խուստուփ լեռան լանջին, Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի ափին, Ծավ գյուղից 12 կմ հյուսիս-արւմուտք:

Շիշկերտը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր և վճարում էր 10 միավոր հարկ: Գյուղը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու Դավիթ Բեկի պատմության մեջ, որի համաձայն գյուղը հանդիսացել է Դավիթ Բեկի զորակայաններից մեկը:

1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո բնակչության պահանջով գյուղը տեղափոխվեց ներկայիս Ծավ գյուղի Խաչտափ տարածքը: Սակայն տեղացիները շարունակում էին աշխատել Շիշկերտի բնական ռեսուրսներով հարուստ տարածքում: Խնդիր դրվեց վերականգնել գյուղը: Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց վերականգնման աշխատանքները: Կառուցվեցին բնակելի տներ, սակայն շինարարությունը կիսատ մնաց:

Շիշկերտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 82 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 129 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 267 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 334 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 448 հոգի, բոլորը՝ հայ, 

1914 թվական – 449 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 498 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 566 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 549 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 643 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Շիշկերտն ունեցել է.

1939 թվական – 598 հոգի,

1959 թվական – 636 հոգի,

1970 թվական – 341 հոգի,

1979 թվական – 336 հոգի,

1989 թվական – 262 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Շիշկերտն ունի 50 հոգի բնակչություն:

Շիշկերտում և հարակից տարածքում պահպանվել են պատմամշակութային մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարի 3 եկեղեցիներ:

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարում՝ Շիշկերտը 1970-ական թթ

Կարդալ և դիտել նաև՝