Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի հատորներով և հայագետ Արգամ Այվազյանի կողմից նվիրաբերված գրքերով համալրել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գրադարանը:
Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և Շահէ Շխըրտմեանի օժանդակությամբ:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գրադարանին փոխանցվել են հետևյալ գրքերից 1-ական օրինակ.
Արգամ Այվազյան, Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995,
Արգամ Այվազյան, Մեզ պետք են մտքի զորավարներ – առաջին և երկրորդ հատորներ,
Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ,
Արգամ Այվազյան, Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Երևան, 2007,
Արգամ Այվազյան, Նախիջեվան. պատմական վկայախոսների պատկերացույց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ,
Արգամ Այվազյան, Ջուղայի խաչքարերը,
Արգամ Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ, Երևան, 2012,
Արգամ Այվազյան, Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ,
ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 5 դաշնակցական գործիչների բանավեճը,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ, Երևան,
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ, Երևան,
Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021թ, Երևան,
Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021թ հրատարակություն, Երևան,
Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012թ, Երևան,
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն












