Ագարակի գրադարանը համալրվել է Արգամ Այվազյանի, Թաթուլ Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հատորներով

690

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի հատորներով և հայագետ Արգամ Այվազյանի կողմից նվիրաբերված գրքերով համալրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և Շահէ Շխըրտմեանի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գրադարանին փոխանցվել են հետևյալ գրքերից 1-ական օրինակ.

Արգամ Այվազյան, Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995,

Արգամ Այվազյան, Մեզ պետք են մտքի զորավարներ – առաջին և երկրորդ հատորներ,

Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ,

Արգամ Այվազյան, Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Երևան, 2007,

Արգամ Այվազյան, Նախիջեվան. պատմական վկայախոսների պատկերացույց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ,

Արգամ Այվազյան, Ջուղայի խաչքարերը,

Արգամ Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ, Երևան, 2012,

Արգամ Այվազյան, Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ,

ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 5 դաշնակցական գործիչների բանավեճը,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ, Երևան,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ, Երևան,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021թ, Երևան,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021թ հրատարակություն, Երևան,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012թ, Երևան,

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

ԱՆԻ կենտրոնը Հայաստանի գյուղական գործող գրադարանները համալրելու ծրագիր է սկսում

ԱՆԻ կենտրոնը Հայաստանի գյուղական գործող գրադարանները համալրելու ծրագիր է սկսում

Արգամ Այվազյանը 420 օրինակ գիրք է նվիրաբերել ԱՆԻ կենտրոնի՝ Հայաստանի գյուղական գրադարանների ծրագրի համար