Պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը 420 միավոր գիրք է նվիրաբերել Հայաստանի գյուղական գրադարաններին՝ արձագանքելով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի՝ Հայաստանի գյուղական գործող գրադարանները նոր, արժեքավոր գրքերով համալրելու ծրագրին, որի սկիզբը տրվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Վաստակաշատ մտավորականը նվիրաբերել է իր իսկ հեղինակած հատորներից: Առաջիկայում Արգամ Այվազյանի գրքերը կհամալրեն Հայաստանի գյուղական և քաղաքային գրադարանները:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը շնորհակալություն է հայտնում պարոն Այվազյանին, որի անունը տեղ կգտնի ԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում:
Դարձե՛ք մասնակիցը ԱՆԻ կենտրոնի՝ Հայաստանի գյուղական գրադարանները նոր հատորներով համալրելու նախաձեռնությանը: Բոլոր նվիրատուների անունները տեղ են գտնելու ԱՆԻ կենտրոնի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում: Նվիրաբերվող գրքերի առաջին էջում նշվելու նվիրատու կազմակերպության կամ անհատի անունը:
Ներկայացնում ենք հավաքագրվող գրքերի շրջանակը.
մանկական գրականություն և նկարազարդ ալբոմներ,
հայագիտական և ռազմական գործի հատորներ,
կրոնական և պատմաաշխարհագրական գրքեր,
հանրագիտարաններ և բառարաններ,
ժամանակակից հայ գրականություն,
սփյուռքահայ գրականություն՝ արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ,
արտասահմանյան, այդ թվում՝ ռուս թարգմանական գրականություն,
գրքեր և ձեռնարկներ օտար լեզուներով,
մասնագիտական գրականություն, այդ թվում՝ գործարարության վերաբերյալ:
Առավել մանրամասների համար կարող եք գրել ԱՆԻ կենտրոնի էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com և կամ bookstore@aniarc.am, ինչպես նաև կենտրոնի Ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21 բջջային համարներով:
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են.
Կոնվերսբանկ – դրամային հաշիվ – 19 300 52522110100
դոլարային հաշիվ – 19 300 52522110101
եվրոյով հաշիվ – 19 300 52522110104
Արտերկրից փոխանցումների համար կարող եք օգտվել փոխանցումների այս համակարգից.
Եվրոյով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110104
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Intermediary Bank: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT:COBADEFF
ԱՄՆ դոլարով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110101
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Correspondent Bank: ALFA-BANK, MOSCOW, RUSSIA
SWIFT: ALFARUMM
Intermediary Bank: THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA
SWIFT:IRVTUS3N













