Տանձավեր գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

1780

Տանձավեր գյուղը գտնվում է Քաշունի գետի հովտում, մարզկենտրոն Կապանից 35 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից մոտ 1600 մետր բարձրության վրա: Սյունքի մարզպետարանի տվյալներով, այսօր ունի շուրջ 170 բնակիչ:

Խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:

Գյուղը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մատյանում: Սյունիք աշխարհի Քաշունիք գավառի գյուղերից էր։ Գյուղի բնակիչները ազգամիջյան ընդհարումների և
պարբերաբար կրկնվող ավազակային հարձակումների պատճառով լքում են գյուղը
և 1890-ականներին այն գրեթե դատարկվում է։ Գյուղի վերաբնակեցումը սկսվում է
1930-ականներին։ 1930թ-ին Շրվենանցից 16 ընտանիքներ, իսկ Զանգեզուրի 1931թ.
երկրաշարժից հետո՝ Լեռնաձորից ևս 16 ընտանիքներ բնակություն են հաստատում
Տանձավերում։ Գյուղի տարածքում կան «Մաճ» և «Տանձավեր» կոչվող
գյուղատեղիները (5-6դդ.), դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, եկեղեցու
ավերակներ։ Գյուղում պահպանվել է 1705թ-ին կառուցված Սբ.Հռիփսիմե եկեղեցին։

Տանձավեր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում, 

1873 թվական – չի նշվում, 

1886 թվական – 75 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – չի նշվում,

1904 թվական – 118 հոգի, 

1914 թվական – 395 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 173 հոգի,

1922 թվական – ավերակ,

1926 թվական – 55 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 93 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Տանձավերն ունեցել է.

1939 թվական – 204 հոգի,

1959 թվական – 310 հոգի,

1970 թվական – 246 հոգի,

1979 թվական – 193 հոգի,

1989 թվական – 147 հոգի:

Կարդալ և դիտել նաև՝

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների անհրաժեշտություն կա

https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/