Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց

584

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել , «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Ռուսաստանը առաջարկներ է փոխանցել Երևանին ու Բաքվին, այժմ սպասում են շուտափույթ պատասխանի։

«Ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ ողջ երկայնքով՝ դրա հետագա դեմարկացիայով։ Զուգահեռաբար շարունակելու ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների իրագործման շրջանակներում», – ասել է Զախարովան։

այ-ադրբեջանական սահմանին՝ մայիսին սրված իրավիճակի ժամանակ ևս Մոսկվան առաջարկել էր սահմանագծում ու սահմանազատում անցկացնել։ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, նաև, որ «հավերժ չեն պահի այդ առաջարկը սեղանին»։

Երևանը սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու պայման Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումն էր առաջ քաշում։ Երկու շաբաթ առաջ նորանշանական արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանյան «Ռիա Նովոստիին» ասել էր, թե սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ ԱԳՆ-ից այսօր չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ՝ արդյո՞ք գործընթաց սկսվել է ու արդյո՞ք հայկական կողմի նախապայմանները մնում են ուժ մեջ։

Ազատություն