Վերին և Ներքին Խոտանան գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան

1653

Վերին Խոտանան գյուղը գտնվում է Կապանի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հեռու, ծովի մակերևույթից ավելի քան 1300 մետր բարձրության վրա, Բարգուշատ լեռների հարավային լանջին: Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի 205 բնակիչ: Հիշատակվում է 12-13-րդ դարերից, Ստեփանոս Օրբելյանի կողմից Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, ըստ որի վանքին տալիս էր 12 միավորի հարկ։

Վերին Խոտանանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 34 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 226 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 446 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 511 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 547 հոգի,  

1914 թվական – 242 հոգի,

1919 թվական – 950 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 711 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 588 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 766 հոգի, բոլորը՝ հայ:

Կորկոտյանի ցուցակում հանդիպում է նաև Ներքին Խոտանան գյուղը: Ըստ այդմ, գյուղն ունեցել է հետևյալ թվաքանակով բնակչություն.

1904 թվական – 112 հոգի, 

1914 թվական – 244 հոգի,

1919 թվական – 93 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 137 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 149 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 146-ը՝ հայ, 3-ը՝ այլ,

1931 թվական – 200 հոգի, բոլորը՝ հայ:

Կապան բազմաբնակավայր համայնքը, որի մեջ մտնում է նաև Վերին Խոտանանը, կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին Կապանի տարածաշրջանի 32 համայնքների միավորման արդյունքում։ Ընդգրկում է 38 բնակավայր, որից մեկը համայնքի կենտրոն Կապան քաղաքն է, մյուս բոլորը գյուղական բնակավայրեր են։ Բնակչության ընդհանուր թիվը՝ 45.146 հոգի:

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/