Շահէ Շխըրտմեանը, Գէորգ Եազըճեանը, Յարութիւն Իսկահատեանը և Մհեր Պապեանը գրքեր են նվիրաբերել Հայաստանի գյուղական գրադարաններին

457

Շահէ Շխըրտմեանը Սան Ֆրանցիսկոյից, Գէորգ Եազըճեանը Երևանից, Յարութիւն Իսկահատեանը Բեյրութից և Մհեր Պապեանը Լոս Անջելեսից գրքեր են նվիրաբերել Հայաստանի գյուղական գրադարաններին՝ արձագանքելով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի՝ Հայաստանի գյուղական գործող գրադարանները նոր, արժեքավոր գրքերով համալրելու ծրագրին, որի սկիզբը տրվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Շահէ Շխըրտմեանի՝ ԱՆԻ հիմնադրամի հաշվեհամարին փոխանցված գումարով կգնվեն անհրաժեշտ հատորներ: Յարութիւն Իսկահատեանը նվիրաբերել է իր կազմած «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» շարքի գրքերը, Մհեր Պապեանը՝ իր եղբայր Կորիւն արք. Պապեանի հրատարակությունները, իսկ Գէորգ Եազըճեանը՝ 100-ից ավելի արժեքավոր հատորներ:

Շահէ Շխըրտմեանը ԱՆԻ հիմնադրամի ՊԱՏՎՈ ԽՈՐՀՐԴԻ անդամ է: Հիմնադրամի ՊԱՏՎՈ ԽՈՐՀՐԴի կազմում ընդգրկվում են անհատներ, որոնք իրենց ներգրավվածությամբ և նվիրումով օժանդակում են հիմնադրամի գործունեությանը:

Գէորգ Եազըճեանը, Յարութիւն Իսկահատեանը և Մհեր Պապեանը ընդգրկվել են ԱՆԻ-ի բարեկամների խմբի մեջ:

Դարձե՛ք մասնակիցը ԱՆԻ կենտրոնի՝ Հայաստանի գյուղական գրադարանները նոր հատորներով համալրելու նախաձեռնությանը: Բոլոր նվիրատուների անունները տեղ են գտնելու ԱՆԻ կենտրոնի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում: Նվիրաբերվող գրքերի առաջին էջում նշվելու նվիրատու կազմակերպության կամ անհատի անունը:

Ներկայացնում ենք հավաքագրվող գրքերի շրջանակը.

մանկական գրականություն և նկարազարդ ալբոմներ,

հայագիտական և ռազմական գործի հատորներ,

կրոնական և պատմաաշխարհագրական գրքեր,

հանրագիտարաններ և բառարաններ,

ժամանակակից հայ գրականություն,

սփյուռքահայ գրականություն՝ արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ,

արտասահմանյան, այդ թվում՝ ռուս թարգմանական գրականություն,

գրքեր և ձեռնարկներ օտար լեզուներով,

մասնագիտական գրականություն, այդ թվում՝ գործարարության վերաբերյալ:

Առավել մանրամասների համար կարող եք գրել ԱՆԻ կենտրոնի էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com և կամ bookstore@aniarc.am, ինչպես նաև կենտրոնի Ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21 բջջային համարներով:

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են.

Կոնվերսբանկ – դրամային հաշիվ – 19 300 52522110100

                           դոլարային հաշիվ – 19 300 52522110101

                                եվրոյով հաշիվ – 19 300 52522110104

Արտերկրից փոխանցումների համար կարող եք օգտվել փոխանցումների այս համակարգից.

Եվրոյով

Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES

Beneficiary account No.: 1930052522110104

Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT: COVBAM22

Intermediary Bank: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY

SWIFT:COBADEFF

ԱՄՆ դոլարով

Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES

Beneficiary account No.: 1930052522110101

Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT: COVBAM22

Correspondent Bank: ALFA-BANK, MOSCOW, RUSSIA

SWIFT: ALFARUMM

Intermediary Bank: THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA

SWIFT:IRVTUS3N

Կարդալ նաև՝

ԱՆԻ կենտրոնը Հայաստանի գյուղական գործող գրադարանները համալրելու ծրագիր է սկսում