Մալև գյուղը գտնվում է Մեղրու շրջանի Ալվանք գյուղից հյուսիս, համանուն գետի ափին: Պատմական գրականության մեջ հանդիպում է նաև Մալվալան, Մալիք, Մանլև անուններով:
Մալև գետը կիզբ է առնում Մեղրու լեռների կենտրոնական մասից և Ալվանք գյուղից հարավ միախառնվում Արաքս գետին։ Երկարությունը 18 կմ է:
Զավեն Կորկոտյանի ցուցակում նշված է երկու Մալև՝ Վերին և Ներքին: 1940-50-ական թվականներից Ներքին Մալև գյուղի բնակիչները հեռացել են՝ հաստատվելով այլ բնակավայրերում: Այսօր գյուղից ավերակներ են մնացել: Մալևը 1831-ին եղել է Մեղրու շրջանի մեծությամբ երրորդ գյուղը Նռնաձորից և Մեղրիից հետո:
Այս շրջանը հայտնի է 17-18-րդ դարերից պահպանված և կիսավոր մի քանի եկեղեցիներով:
1831 թվական – 255 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 208 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 281 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 322 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 576 հոգի,
1914 թվական – 467 հոգի, (ըստ Կովկասյան օրացույցի),
1922 թվական – 355 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 189 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 384 հոգի, բոլորը՝ հայ:
Կորկոտյանի ցուցակում 1926 թվականին Վերին և Ներքին Մալև գյուղերի բնակչությունը նշվում է առանձին: Վերին Մալևում 1926-ին նշվում է 130 բնակչություն, որից 128-ը՝ հայ, 2-ը՝ թուրք:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթից, 2012թ
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝












