Կալեր գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս, Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին, Կալեր գետի ձախափնյա հատվածում, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:
Կալեր գետը սկիզբ է առնում Բաղացսար լեռան հարավարևմտյան լանջերից և միախառնվում Մեղրի գետին։ Երկարությունը 12 կմ է:
1950-60-ական թվականներից Կալեր և հարևան Վանք գյուղերի բնակիչները տեղափոխվել են Մեղրի ավան: Այսօր երկու գյուղերն էլ օգտագործվում են որպես ամառանոց:
1831 թվական – 21 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 148 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 315 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 329 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 420 հոգի,
1914 թվական – 490 հոգի, (ըստ Կովկասյան օրացույցի),
1922 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 385 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 383-ը՝ հայ, 2-ը՝ թուրք,
1931 թվական – 421 հոգի, բոլորը՝ հայ:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Լուսանկարում՝ տեսարան Մեղրիի լեռնաշխարհից
Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Կարդալ և դիտել նաև՝












