Ալվանք գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 16 կմ, մարզկենտրոն Կապանից 94 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 650 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Ալիդարի, Ալիդիարա, Ալդարա անվանումները։ Մտել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։
Ալվանքից 10կմ հյուսիս գտնվում են Արկես և Մալեւ լքված գյուղատեղիները, որտեղ պահպանվել են 14-16-րդ դարերի հինգ կանգուն և մեկ ավերված եկեղեցիներ:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ալվանք գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 131 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 911 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 1077 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 1094 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – 1505 հոգի,
1914 թվական – 1987 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – ավերակ,
1926 թվական – 414 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,
1931 թվական – 490 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
2016 թվականի սեպտեմբերից Ալվանքը խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
Ըստ Հայաստանի Վիճակագական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.
Մեղրի – 4.487 հոգի,
Ագարակ – 4.122 հոգի,
Լեհվազ – 556 հոգի,
Ալվանք – 255 հոգի,
Շվանիձոր – 241 հոգի,
Կարճեվան – 218 հոգի,
Վարդանիձոր – 156 հոգի,
Նռնաձոր – 128 հոգի,
Լիճք – 117 հոգի,
Տաշտուն – 103 հոգի,
Թխկուտ – 53 հոգի,
Գուդեմնիս – 35 հոգի,
Կուրիս – 34 հոգի,
Վահրավար – 30 հոգի,
Այգեձոր – 0 բնակչություն:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝












