Շվանիձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Մեղրու շրջան

2936

Շվանիձոր գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 19 կմ, մարզկենտրոն Կապանից 97 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 600 մետր բարձրության վրա:

Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը՝ կամուրջ-ջրատարը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը:

Շվանիձորի տարածքում են գտնվուն նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» (17-18 դդ), «Շվանիձոր» (16-20 դդ) գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը (17-18 դդ) և հին կամուրջը (17-18 դդ)։

Նախկինում ունեցել է Աստազուր անվանը և ընդգրկված է եղել Ռոմանովների Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Շվանիձոր գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 152 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 446 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 795 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 957 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 869 հոգի, 

1914 թվական – 1222 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1922 թվական – 722 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 816 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 814-ը՝ հայ, 2-ը՝ թուրք, 

1931 թվական – 926 հոգի, բոլորը՝ հայ: 

2016 թվականի սեպտեմբերից Շվանիձորը խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Ըստ Հայաստանի Վիճակագական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.

Մեղրի – 4.487 հոգի,

Ագարակ – 4.122 հոգի,

Լեհվազ – 556 հոգի,

Ալվանք – 255 հոգի,

Շվանիձոր – 241 հոգի,

Կարճեվան – 218 հոգի,

Վարդանիձոր – 156 հոգի,

Նռնաձոր – 128 հոգի,

Լիճք – 117 հոգի,

Տաշտուն – 103 հոգի,

Թխկուտ – 53 հոգի,

Գուդեմնիս – 35 հոգի,

Կուրիս – 34 հոգի,

Վահրավար – 30 հոգի,

Այգեձոր – 0 բնակչություն:

Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.

Ալդարա,

Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),

Լիճք (Լիճք և Տաշտուն),

Կարճեվան,

Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),

Նյուվադի,

Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),

Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝