ԱՆԻ-ին համալրել է Աբովյանի համայնքային և Բյուրեղավանի քաղաքային գրադարանը

430

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 19-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքային և Բյուրեղավանի քաղաքային գրադարանները:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Աբովյանի համայնքային և Բյուրեղավանի քաղաքային գրադարաններին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 2-րդ՝ 2011 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն:

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրում է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

19 օգոստոսի, 2021թ