Լեհվազ գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 6 կմ, մարզկենտրոն Կապանից 73 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 900 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Լեգբա, Լեգվազ, Լեկվազ, Լեհվանա, Լեյվազ, Լեվազ, Լեվագոձոր,
Լիհքվազ, Լեհվազ։ Մտել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։
Ղևոնդ Ալիշանի մոտ նշված է Լեշկված տարբերակը։ Գյուղի մոտ գտնվում է մի հին ու լքված բնակավայր, որը, ըստ երևույթին, հին գյուղն է. որը կրում է նաև Վերին Լեհվազ անունը։
Սուքիաս Էփրիկյանը Վերին Լեհվազ է անվանում Լեճքվազ գյուղը։ Ղուկաս Ինճիճյանը ևս Վերին Լեհվազը նույնացնում է Լիճքավազ գյուղի հետ:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լեհվազ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 15 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 172 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 375 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 346 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – 565 հոգի,
1914 թվական – 836 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 252 հոգի, որից 116-ը՝ հայ, 136-ը՝ թուրքական խումբ,
1926 թվական – 270 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 125-ը՝ հայ, 145-ը՝ թուրք,
1931 թվական – 332 հոգի, որից 161-ը՝ հայ, 171-ը՝ թուրքական խումբ:
2016 թվականի սեպտեմբերից Լեհվազը խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
Ըստ Հայաստանի Վիճակագական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.
Մեղրի – 4.487 հոգի,
Ագարակ – 4.122 հոգի,
Լեհվազ – 556 հոգի,
Ալվանք – 255 հոգի,
Շվանիձոր – 241 հոգի,
Կարճեվան – 218 հոգի,
Վարդանիձոր – 156 հոգի,
Նռնաձոր – 128 հոգի,
Լիճք – 117 հոգի,
Տաշտուն – 103 հոգի,
Թխկուտ – 53 հոգի,
Գուդեմնիս – 35 հոգի,
Կուրիս – 34 հոգի,
Վահրավար – 30 հոգի,
Այգեձոր – 0 բնակչություն:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝












