Լիճք գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Մեղրու շրջան

3852

Լիճք գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 24 կմ, մարզկենտրոն Կապանից 59 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 1800 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Լեշկին, Լեճկին, Լիճ, Լիճք, Շեշկերտ անունները և մտել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ Ղևոնդ Ալիշանը Լիճքն ու Լեշկինը համարել է տարբեր բնակավայրեր։

Լիճքից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք։ Գյուղը 1781թ. հարկացուցակով Տաթևի վանքին տարեկան վճարում էր
3350 դահեկան պտղի հարկ։

Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։ Շրջակայքում կան գյուղատեղիներ՝ Զվար, Թաղամիր, Մուլք անուններով։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լիճք գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում բնակչության թվաքանակ, 

1873 թվական – 244 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 364 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 455 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 826 հոգի, 

1914 թվական – 881 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – չի նշվում, 

1919 թվական – չի նշվում, 

1922 թվական – 685 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 708 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 702-ը՝ հայ, 6-ը՝ թուրք, 

1931 թվական – 772 հոգի, որից 768-ը՝ հայ, 4-ը՝ ռուս: 

2016 թվականի սեպտեմբերից Լիճքը խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Ըստ Հայաստանի Վիճակագական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.

Մեղրի – 4.487 հոգի,

Ագարակ – 4.122 հոգի,

Լեհվազ – 556 հոգի,

Ալվանք – 255 հոգի,

Շվանիձոր – 241 հոգի,

Կարճեվան – 218 հոգի,

Վարդանիձոր – 156 հոգի,

Նռնաձոր – 128 հոգի,

Լիճք – 117 հոգի,

Տաշտուն – 103 հոգի,

Թխկուտ – 53 հոգի,

Գուդեմնիս – 35 հոգի,

Կուրիս – 34 հոգի,

Վահրավար – 30 հոգի,

Այգեձոր – 0 բնակչություն:

1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:

Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.

Ալդարա,

Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),

Լիճք (Լիճք և Տաշտուն),

Կարճեվան,

Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),

Նյուվադի,

Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),

Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝