Լեռնանցք գյուղի բնակչությունը 1873-1931 թթ. Սպիտակի շրջան

615

Լեռնանցք գյուղը գտնվում Լոռիի մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մի քանի կիլոմետր հարավ:

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան,Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը:

Լեռնանցք գյուղը մինչև 1949 թվականը ունեցել է Սպիտակ անունը: Երբ Համամլուն 1949-ին վերանվանվեց Սպիտակ ավան, հետագայում՝ քաղաք, Սպիտակ գյուղը վերանվանվեց Լեռնանցք:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լեռնանցքի, այն ժամանակ Սպիտակ, բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ,

1873 թվական – 316 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 487 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 604 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 603-ը՝ հայ, 1-ը՝ այլ, 

1908 թվական – 721 հոգի,

1914 թվական – 871 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 793 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 894 հոգի,

1919 թվական – 858 հոգի,

1922 թվական – 826 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 880 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ, 

1931 թվական – 847 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Լեռնանցքը ունեցել է հետևյալ բնակչությունը.

1959 թվական – 880 հոգի,

1970 թվական – 1.043 հոգի,

1979 թվական – 1.131 հոգի,

1989 թվական – 930 հոգի:

Անկախ Հայաստանի առաջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Լեռնանցն ունեցել է 1.305 բնակիչ, իսկ 2011-ին՝ 1.221 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝