Կարճեւան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Մեղրու շրջան

1715

Կարճեւան գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 17 կմ, մարզկենտրոն Կապանից 95 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 900 մետր բարձրության վրա:

Սահմանակից է Նախիջևանի Օրդուբադի շրջանին, որը համապատասխանում է պատմական Գողթն գավառին: Նախկինում ունեցել է Պայծառգյուղ անունը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կարճեւան գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 270 հոգի, որից 266-ը՝ հայ, 4-ը՝ այլ,

1886 թվական – 473 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 489 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 448 հոգի, 

1914 թվական – 497 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 492 հոգի, ըստ արխիվային փաստաթղթերի,

1916 թվական – 338 հոգի, 

1922 թվական – 546 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 555 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 543-ը՝ հայ, 12-ը՝ ռուս, 

1931 թվական – 684 հոգի, որից 682 հոգին՝ հայ, 2-ը՝ ռուս: 

2016 թվականի սեպտեմբերից Կարչեւանը խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.

Մեղրի – 4.487 հոգի,

Ագարակ – 4.122 հոգի,

Լեհվազ – 556 հոգի,

Ալվանք – 255 հոգի,

Շվանիձոր – 241 հոգի,

Կարճեվան – 218 հոգի,

Վարդանիձոր – 156 հոգի,

Նռնաձոր – 128 հոգի,

Լիճք – 117 հոգի,

Տաշտուն – 103 հոգի,

Թխկուտ – 53 հոգի,

Գուդեմնիս – 35 հոգի,

Կուրիս – 34 հոգի,

Վահրավար – 30 հոգի,

Այգեձոր – 0 բնակչություն:

1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:

Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.

Ալդարա,

Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),

Լիճք (Լիճք և Տաշտուն),

Կարճեվան,

Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),

Նյուվադի,

Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),

Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/01/02/meghri-region-1831-villages-list-korkotian/