Մեղրիի բնակչությունը 1831-1931 թվականներին

1684

Մեղրի քաղաքը գտնվում է Արաքս գետի ձախ ափին գտնվող տարածքում, Արաքս թափվող Մեղրի գետի աջ և ձախ կողմերում: Աջ ափը անվանվում է Փոքր, ձախ ափը՝ Մեծ թաղ:

Մեղրին մարզկենտրոն Կապանից 84 կմ, մայրաքաղաք Երևանից 376 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 610 մետր բարձրության վրա է:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Մեղրի գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 272 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 850 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 947 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 807 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 1055 հոգի, 

1914 թվական – 1051 հոգի, 

1922 թվական – 1100 հոգի, որից 1085-ը՝ հայ, 15-ը՝ թուրքական խումբ,

1926 թվական – 1161 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1055-ը՝ հայ, 58-ը՝ ռուս, 48-ը՝ թուրք,

1931 թվական – 1047 հոգի, որից 1013 հոգին՝ հայ, 22-ը՝ ռուս, 12-ը՝ թուրքական խումբ: 

2016 թվականի սեպտեմբերից Մեղրին խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.

Մեղրի – 4.487 հոգի,

Ագարակ – 4.122 հոգի,

Լեհվազ – 556 հոգի,

Ալվանք – 255 հոգի,

Շվանիձոր – 241 հոգի,

Կարճեվան – 218 հոգի,

Վարդանիձոր – 156 հոգի,

Նռնաձոր – 128 հոգի,

Լիճք – 117 հոգի,

Տաշտուն – 103 հոգի,

Թխկուտ – 53 հոգի,

Գուդեմնիս – 35 հոգի,

Կուրիս – 34 հոգի,

Վահրավար – 30 հոգի,

Այգեձոր – 0 բնակչություն:

1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:

Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.

Ալդարա,

Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),

Լիճք (Լիճք և Տաշտուն),

Կարճեվան,

Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),

Նյուվադի,

Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),

Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/01/02/meghri-region-1831-villages-list-korkotian/