ԱՆԻ կենտրոնը իր և Թաթուլ Հակոբյանի գրքերով համալրել է Թալինի գրադարանը

735

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի հուլիսի 22-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Արագածոտնի Թալին քաղաքի գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Թալինի գրադարանին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 2016 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն,

ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով համալրելու է Հայաստանի մարզային և քաղաքային գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

24 հուլիսի, 2021թ