ԱՆԻ կենտրոնը իր և Թաթուլ Հակոբյանի գրքերով համալրել է Եղվարդի գրադարանը

554

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի հուլիսի 22-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Եղվարդի քաղաքային գրադարանին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն:

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն,

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւն», 2017 թ հրատարակություն,

ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019 թ. հրատարակություն,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 2016թ

ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

22 հուլիսի, 2021թ