«Սյունիքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում». Թաթուլ Հակոբյանը՝ ԱՄՆ-ում դեկտեմբերի 1-ից 10-ը

1667

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2021թ դեկտեմբերի 1-ից 10-ը հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների Արևելյան ափի և կենտրոնական-հյուսիսային նահանգների հայ համայնքների հետ:

Մասնավորապես, նախատեսվում են հանդիպումներ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Ռոդ Այլենդում, Դեթրոյթում և Չիկագոյում: Հակոբյանի այցը ԱՄՆ մասամբ՝ 1.100 ԱՄՆ դոլարով, ֆինանսավորել է Սարաջյան ընտանիքը՝ Նյու Ջերսիից:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը կներկայացնի ԱՆԻ կենտրոնի նոր հրատարակությունը՝ Զորավար Անդրանիկի (Եղիշէ Քաջունու  “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը”) և Սարդարապատի հերոսամարտի առանցքային դերակատարներից Վաղարշակ Շահինյանի մասին պատմող համատեղ հատորը՝ անգլերենով:

Հանդիպում-քննարկումների առանցքում կլինի իրավիճակը Սյունիքում: Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում գործող Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիան (The National Association for Armenian Studies and Research, NAASR) և Հայկական ուսումնասիրությունների Վարդանի ասպետներ հիմնադրամը (The Knights of Vartan Fund for Armenian Studies) 2000 ԱՄՆ դոլար են տրամադրել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամին՝ համապարփակ և ամբողջական զեկույց պատրաստելու Հայաստանի Սյունիքի մարզի մասին:

Բացի այդ, այս տարի լրացավ Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը: Ինչպես 1991-ին, այնպես էլ 2021-ին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Երևանի քաղաքական, ռազմական, տնտեսական կախվածությունը Ռուսաստանից խորացել է առավել, քան երբեք: Մենք կորցրեցինք Արցախի և ազատագրված տարածքների 75 տոկոսը, ակնհայտ են թուրք-ադրբեջանական սպառնալիքները Արցախի և Սյունիքի նկատմամբ:

Հանդիպում-քննարկումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի:

Ձեռնարկների ավարտին ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները, այդ թվում հայերենով և անգլերենով՝

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր», Green and Black: Karabakh Diary,

«Հայերը և թուրքերը», Armenians and Turks,

«Մահվան հովիտ», The Valley of Death:

Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):

Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021):

Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի  համակարգողն է և հիմնադիրը: Նրա հոդվածներն ու հարցազրույցները այսօր տեղ են գտնում ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում: 

2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:

2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:

2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:

2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

2019թ Հակոբյանն արժանացել է Media Excellence Award (2018 Universal Rigthts Award) մրցանակի:

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջերին.

https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – Whats up

Լուսանկարը՝ Մհեր Գինոսյանի