Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը իր ամենօրյա լրագրողական գործունեությունը կշարունակի ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում:
Զուգահեռաբար, ինչպես նախկինում, նա կշարունակի և կընդլայնի ԱՆԻ կենտրոնի գործունեությունը:
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում Հակոբյանը կվերականգնի իր շաբաթական հարցազրույցները՝ երկու անգամ, կունենա երեք հրապարակում՝ սյունակ, վերլուծական ու պատմական ակնարկ, ինչպես նաև՝ ամեն ամիս մեկ փաստագրական ֆիլմ/ռեպորտաժ:
Առաջիկա ամիսների ընթացքում ԱՆԻ կենտրոնի կայքում կվերականգնվեն նախկին տարիների Հակոբյանի բոլոր հոդվածները:













