Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 44-օրյա պատերազմի թեմայով առցանց դասախոսություն է կարդացել (“The 44 Day Disaster: Why It Happened as it Did”) Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի մի քանի տասնյակ ուսանողների համար:
Մեկ ժամից ավելի տևած անգլերենով դասախոսությունը, որին հետևել է հարց-պատասխան, բացել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն դոկտոր Պարլօ Տէր Մկրտիչեանը:
Հակոբյանը նախ հակիրճ ներկայացրել է հայ-ադրբեջանական 5 պատերազմները՝ 1905-1906 թթ հայ-թաթարական բախումներ, 1918-1920 թթ սահմանային վեճեր ու պատերազմներ, այդ թվում՝ Արցախում, Նախիջևանում, Զանգեզուրում, Ղազախում, 1991-1994 թթ Արցախյան պատերազմ, 2016թ. Ապրիլյան քառօրյա և 44-օրյա աղետ:
Նա նշել է այն հիմնական պատճառները, որոնք տարան հայկական կողմի պարտությանը և 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, որը կապիտուլյացիայի փաստաթուղթ է ըստ էության:
Այս տարվա ապրիլի 3-ին Թաթուլ Հակոբյանը այցելելու է Ֆրեզնո, որտեղ ներկայացնելու է իր նոր գիրքը՝ ՄԱՀՎԱՆ ՀՈՎԻՏ, 44-օրյա պատերազմի թեմայով բանախոսություն է կարդալու տեղի հայ համայնքի համար:
Դասախոսությունը ամբողջությամբ և հարց պատասխանը՝ այստեղ.













