Սպիտակի բնակչությունը 1831-1931 թվականներին

1994

Սպիտակ քաղաքը գտնվում է Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 19 կմ է,  մայրաքաղաք Երևանից` 97 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա, Փամբակ գետի և դրա վտակ Փամբիջրի ափերին:

Քաղաքի հյուսիսում ձգվում են Բազումի, հարավում` Փամբակի լեռնաշղթաները:
Սպիտակով անցնում են Թբիլիսի-Երևան երկաթգիծը, Վանաձոր-Երևան և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները:

Խորհրդային ժամանակներում եղել է Սպիտակի շրջանի կենտրոնը: Մինչև 1949թ Սպիտակը կրել է Համամլու անունը: Սպիտակ անունը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարերի հանքերի հետ: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1960թ.:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սպիտակի, այն ժամանակ Համալու, բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 466 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1898 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 2501 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 3004 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 2985-ը՝ հայ, 10-ը՝ պրավոսլավ, 9-ը՝ այլ, 

1904 թվական – 3542 հոգի,

1914 թվական – 3986 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 3896 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 4184 հոգի,

1919 թվական – 6421 հոգի,

1922 թվական – 3774 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 4078 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 4076-ը՝ հայ, 2-ը՝ այլ,

1931 թվական – 4598 հոգի, որից 4597-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝