Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների հանդիպում Երասխ-Սադարակ հատվածում

979

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ըստ հայկական կողմի` հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են, ասված է հաղորդագրության մեջ: