Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը․ այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Թվիթերում իր գրառման մեջ Զարիֆը հայտնել է, որ Բայրամովի հետ բեղմնավոր բանակցություններ են վարել երկկողմ համագործակցության շուրջ՝ քննարկելով պատերազմի արդյունքում ավերված տարածքների վերականգնումը, Հյուսիս-Հարավ միջանցքը, Կասպյան էներգետիկ ռեսուրսները և այլն։
Թեհրանում Բայրամովը հանդիպումներ է ունեցել նաև նախագահ Հասան Ռոհանիի հետ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։
Ռոհանին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը՝ նշելով, որ Իրանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում՝ խթանելու կայունություն և ամպապնդելու հրադադարը։












