Արցախյան հակամարտության կարգավորման փուլային առաջարկներ (նախագիծ). 2016թ հունվար

1221

2025 թվականի դեկտեմբերի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումն ընդունելու հաջորդ իսկ օրը, Հայաստանի կառավարության կայքում տեղադրվեցին Արցախյան հակամարտության կարգավորման մի շարք առաջարկներ: ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։

Ռուսերենով այս փուլային առաջարկ-նախագիծը թվագրված է 2016 թվականի հունվար ամսով, այն է՝ նախքան 4-օրյա պատերազմը: Ըստ ամենայնի, սա եղել է կողմերին ներկայացված աշխատանքային տարբերակ: