Նախագահի թեկնածու առաջին հայ կինը․ Քրիստին Բալայան

1391

Հայաստանում կայացած նախագահական վեց և Արցախում կայացած նախագահական հինգ ընտրություններում որևէ կին թեկնածու չի առաջադրվել։ Քրիստին Բալայանը խախտում է ավանդույթը։ Նա մասնակցելու է 2020-ի գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին։ Քրիստինը ծնվել է Բաքվում, 1988-ին, երբ տասը տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, ապա վերադարձել Արցախ։ Նրա հայրը զոհվել է 1992-ին՝ Արցախյան պատերազմում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Ստեփանակերտում զրուցել է Քրիստին Բալայանի հետ։