ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի մի շարք քաղաքներում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախում կայանալիք ընտրությունների թեմաներով ելույթներ կունենա հայ համայնքների համար:
Այս պահի դրությամբ հաստատված են հետևյալ 5 քաղաքները․
փետրվարի 1 – Դույսբուրգ, Գերմանիա, կազմակերպիչ՝ Եվրոպայի Հայերի Համագումար,
փետրվարի 2 – Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ, կազմակերպիչ՝ ՀԲԸՄ (AGBU Young Professional Luxembourg),
փետրվարի 5 – Ֆրանկֆուրտ, Գերմանիա, Գերմանիայի ազգային գրադարան
փետրվարի 8 – Բարսելոնա, Իսպանիա, կազմակերպիչ՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միություն,
փետրվարի 9 – Մյունխեն, Գերմանիա, կազմակերպիչ՝ Մյունխենի հայ֊գերմանական “Անուշ” պարի և մշակույթի կենտրոն,
Հակոբյանը կանդրադառնա Արցախում 2020 թվականի ապրիլին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական փուլերին և լուծման հարցում հայ հանրության շրջանում առկա տրամադրություններին, կխոսի Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններին և այն խնդիրներին ու դժվարություններին, որոնք շարունակում են մնալ մարտահրավեր հանրապետության համար:
Ելույթներից հետո Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած նոր հատորները:
Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն ԱՆԻ կենտրոնի հետագա գործունեությանը:
Թաթուլ Հակոբյանի այցը Արևմտյան Եվրոպայի երկրներ ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարներով, ինչպես եղել է 2019 թվականի նոյեմբերյան այցը Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներ, վերջին երեք այցելությունները ԱՄՆ ու Կանադա՝ 2016-2018 թթ, ինչպես նաև՝ Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:
Տեղերում լոգիստիկ և բազմաթիվ այլ խնդիրներ, քաղաքներից քաղաքներ թռիչքները և կացության ծախսերը մասամբ կամ ամբողջովին սիրահոժար և անշահախնդիր կերպով հոգում են հրավիրող հայ անհատները, հայկական լրատվական, մշակութային, բարեսիրական և հարանվանական կառույցները:
Եվրոպական այցի օրերին Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.
Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն
Artashes Vruyr, IN ANI, 2020 edition
Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition
Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Նավասարդյան, Ջամալյան, ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019թ հրատարակություն
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն
Ալեքսանդր Խատիսյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն
Վարդան Հարությունյան, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն
Ստեփան Սապահ-Գիւլեան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն
Ռուբէն Տէր Մինասեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն
Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013
Թաթուլ Յակոբեան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ. ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն
Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն
Թաթուլ Հակոբյան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն
Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition
Թաթուլ Յակոբեան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ հրատարակութիւն
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն













