Երևանի աշակերտության թիվը 1922 թվականին

1368

Երևան քաղաքի առաջին աստիճանի դպրոցների աշակերտության ընդհանուր թիվը 4,055 է, իսկ երկրորդ աստիճանի աշակերտությունը 720, որոնց ընդունելությունը դեռև շարունակվում է:

Բազմաթիվ ցուցակագրված աշակերտներ դուրս են մնացել դպրոցական շենքերի բացակայության և եղածների չափազանց խիտ լինելու համար:

(Արմենտա) – Խորհրդային Հայաստան, թիվ 276, 12 Դեկտեմբեր, 1922թ.

Դիտել նաև՝